Գովազդ Կայքում

Գովազդ Կայքում

Կապույտ աչքերով հրեշը

Անցյալ տարի գարնանը ընկերուհիներիցս մեկի հետ գնացել էինք երևանյան բոհեմական (ծիծաղս գալիս է այս երկու բառերի համադրությունից)խնջույքներից մեկին: Շուրջբոլորս արհեստական հայացքներով ու տհաճ ժպիտներով մարդիկ էին, ում հետ հետո ավելի մոտիկից էի ծանոթանալու ու ավելի էի խորշելու: Հիանալի երաժշտություն էր հնչում, ամեն դեպքում: Եվ եթե ալկոհոլի մեծ քանակը չլիներ, գուցե դեն նետեի բարձրակրունկներս ու դուրս գայի ծխով ու սեքսով լի այդ տարածքից: Ինչ-որ լուսանկարիչներ(պարզվում է՝ Երևանում լուսանկարչական սարք ունեցող ցանկացածն արդեն լուսանկարիչ է) գլամուրային պաստառի մոտ լուսանկարում էին չափից դուրս երկար կամ չափից դուրս կարճ զգեստներով աղջիկների, ում դեմքից անպակաս էր դասական «duckface»-ը: Ինչ մեղքս թաքցնեմ, մի երկու անգամ էլ ինձ չխկացրին:

Այն ժամանակ, երբ բազկաթոռներից մեկի վրա թագուհու պես բազմած ձեռքիս մեջ պտտացնում էի սառույցով վիսկիի հերթական բաժակը, ինձ մոտեցավ քառասունին մոտ մի տղամարդ: Բարձրահասակ էր, հրեշի նման կապույտ աչքերով, կարճաթև սպիտակ վերնաշապիկի տակից երևում էին ձեռքի դաջվածքների մի մասը, հաստ կարմիր շրթունքներ ուներ ու ինձ խելքահան անող երկու օրվա չսափրված այտեր: Ընդհանուր առմամբ եթե գինովցած չլինեի, պիտի որ նրանից վախենայի, բայց այդ պահին նա ինձ այնքան գրավիչ թվաց, որ աչքերս կլորացնելով ժպտացի նրան: Հավանաբար շատ հիմար տեսք ունեի: Նա նստեց կողքս ու ականջիս շշնջաց. «Ո՞ր համարի կոշիկ ես հագնում»: Անսպասելիությունից սկսեցի ծիծաղել, և նա ձեռքը շատ վստահաբար դրեց ծնկիս: Օպա! Այդ պահին դա ինձ ամենասեքսուալ ժեստը թվաց, գուցե իսկապես այդպես էր, չգիտեմ: Գուցե եթե նա այդքան սատանայական գեղեցկություն չունենար, ես նրան մի լավ ապտակ հասցնեի: Ընդհանրապես արտաքինը մահու չափ կարևոր է, գոնե ինձ համար: Բայց արտաքինից ավելի կարևոր խնամվածությունն է: Իսկ նա շաաաատ խնամված էր, իսկ օծանելիքի բույրը, կարծես, հատուկ էր ընտրել, որ խելքահան անի: Մի խոսքով՝ ինձ մոտ սկսեց մեկանգամյա սիրահարվածությունը, որը կամ պետք է ավարտվեր սեքսով կամ մի շաբաթյա դեպրեսսիայով: Ես նրան տվեցի հեռախոսիս համարը:
Հաջորդ օրն առավոտյան 6-ին հեռախոսիս զանգ է գալիս: Աշխարհի տակ եղած բոլոր հայհոյանքները մռթմռթալով վերցնում եմ հեռախոսս ու էկրանին տեսնում «Kapuyt achqerov hresh» անունը: Մի քանի վայրկյան պահանջվեց, մինչև հիշեմ, թե ինչ է կատարվում: ՀիշեցիՈրոշեցի չպատասխանել, ապա պատասխանել, ապա չպատասխանել: Մինչ որոշում էի, զանգերը դադարեցին: Հիշեցի նրա օծանելիքի բույրն ու հետ զանգեցի:
-Բարի լույս, գեղեցկուհի:
-Բարիիիի
-Ուզու՞մ ես այսօր հանդիպենք:
-Մի տեսակ տարօրինակ չե՞ս համարում, որ առավոտյան 6-ին զանգահարում ես աղջկան ու հանդիպում առաջարկել:
-Ահ, կներես, սաղ գիշեր չեմ քնել, աշխատում էի, ինձ թվաց դու էլ քնած չես լինի:
Նա ինձ հետ այնպիսի ձայնով էր խոսում, կարծես հենց այդ պահին սեքսով էր զբաղվում:
-Չէ, քնած էի, բայց նորմալ ա:
-Հանդիպում ե՞նք:
-Որտե՞ղ:
-Իմ բնակարանում: Ես քեզ հասցեն կասեմ: Բայց մինչ այդ արի մի քանի բան քննարկենք: Ես ուզում եմ, որ ամեն ինչ լավ լինի:
Եվ նա ինձ մանրամասն նկարագրել, թե ինչ հագնեմ ու ինչպիսի տեսք ունենամ.
-Կհագնես սև ներքնազգեստ ու զուգագուլպաներ: Հա ու դեզոդորանտ չօգտագործես, վրադ ոչ մի կրեմ կամ յուղ չքսես: Դու ինչ-որ ցանկություն ունե՞ս ինձ հետ կապված:
Այ քեզ զարմանալի խաղ, մտքովս անցավ: Գի՞ժ է: Բայց դուրս եկավ: Ես էլ հավեսի ընկա:
-Ես առանձնապես պատվերներ չունեմ,- ծիծաղելով ասացի:
-Շատ լավ, ուրեմն քեզ ավելի ուշ sms կանեմ, կգրեմ ուր գաս ու երբ: Պակա, կյանք:
Այ քեզ բան: Հեռախոսը կախեցի ու սկսեցի ծիծաղել: Ոչ երնեկ այն կնոջը, որ միշտ նրա կողքին կլինի:
Երեկոյան պատրաստ էի: Ամեն ինչ իր ուզածով էի արել: Ինչ խոսք, «թույն» տեսք ունեի: Նա դիմավորեց ինձ շենքի մուտքի մոտ: Այսօր ավելի վախենալի տեսք ուներ: Բայց դե միևնույն է, գրավիչ տղամարդ էր: Միասին բարձրացանք նրա բնակարան: Նա գեղեցիկ սեղան էր պատրաստել, անուշաբույր մոմեր էր դրել: Ամեն ինչ շատ գեղեցիկ էր, ինձ դուր եկավ: Մոտ երկու ժամ զրուցելուց հետո ինձ թվում էր, թե մենք այդպես էլ սեքսով չենք զբաղվի: Բայց նա հանկարծ հարձակվեց վրաս: Տապալեց ինձ գետնին ու սկսեց գազանաբար համբուրել: Մի քանի վայրկյանում մերկացրեց ինձ ու կարգադրեց գնալ ննջասենյակ ու սպասել իրեն: Ապշած ու արդեն իսկ ինձ կորցրած գնացի ննջասենյակ ու պառկեցի անկողնուն: Շուտով նա էլ եկավ, դանդաղ մերկացավ, հագուստը խնամքով տեղավորեց աթոռին ու մոտեցավ ինձ: Վրաս միայն ներքնազգեստս ու զուգագուլպաներս էին: Նա զգուշորեն նստեց վրաս, հարցրեց՝ արդյոք ծանր չէ: Ես գլուխս բացասաբար շարժեցի: Նա կռացավ ու համբուրեց ինձ: Սպասում էի, որ համբույրն էլ դաժան կլինի, բայց այն շատ նուրբ էր: Այն ժամանակ, երբ թուլացել էի և մտածում էի, որ շատ էլ ռոմանտիկ սեքս ենք ունենալու, նա հանկարծ մատներն ուժեղ մտցրեց հեշտոցս ու դուրս հանելով սկսեց ագահորեն ծծել դրանք: Այդպես մի քանի րոպե շարունակ: Ապա հանեց զուգագուլպաներս ու սկսեց ծծել ոտքիս մատները: Անկեղծ ասած տարիների ընթացքում այդպես ոչ ոք չէր արել: Պարզվում է՝ ոտքերի մատները կնոջ էրոգեն գոտիներից են: Թեև պետք է ասեմ՝ անսովոր էր: Նույն բախտին արժանացան թևատակերս. նա անդադար լիզում էր դրանք:
-Գժվում եմ հոտիդ համար,- շշնջում էր նա:
Մենք այդպես էլ սեքս չունեցանք: Այն ժամանակ, երբ նա գլուխը մտցրել էր ոտքերիս արանքը, նա օրգազմ ստացավ, ապա ինձ էլ հասցրեց օրգազմի: Ապա լուռ վեր կացավ, համբուրեց ճակատս ու ասաց, որ խենթացնող եմ:
Նա ֆետիշիստ էր: Ամենադասական ֆետիշիստ: Իսկ ես, ինչպես պարզվեց, այդքան էլ չեմ սիրում իրենց, թեև նրանք կարող են ապշեցուցիչ օծանելիք ու կապույտ աչքեր ունենալ:
Ես նույնպես հագնվեցի: Նա հյուրասենյակում ծխում էր:
-Այլևս չեմ զանգում քեզ, չէ՞,- հանգիստ տոնով ասաց նա:
-Մի տեսակ չէ,-ժպտացի:
-Ես տաքսի կկանչեմ:
-Չէ, մերսի, ուզում եմ մի քիչ քայլել:
-Լավ, գեղեցկուհի: Դու շատ լավն ես:
Ժպտացի ու դուրս եկա:
Ես ֆետիշիստներին չեմ սիրում: Դա միանշանակ է:

0 մեկնաբանություն :

Post a Comment