Գովազդ Կայքում

Գովազդ Կայքում

Հայ տղաների սխալները սեքսի ժամանակ

Մեր հայ տղաները սիրում են սեքս: Դա են փաստում նյութերիս տակ նրանց բազմաբովանդակ մեկնաբանություններն ու նամակները: Բայց ոչ ոք կատարյալ չէ, այդ թվում նաև մեր սիրելի տղաները, այն էլ այնպիսի հարցում, ինչպիսին է սեքսը: Այսօր որոշել եմ խոսել սեքսում հայ տղաների սխալների մասին` հիմնվելով անձնական փորձի և մի փոքրիկ ուսումնասիրության վրա:
Առաջին սխալը, որ գրեթե բոլորի մոտ հանդիպում է, եսասիրությունն է, այսինքն` ստանալով ցանկալին, այլևս չեք անհանգստանում աղջկա մասին:
Գաղտնիք չէ, որ շատ հաճախ տղամարդիկ ավելի արագ են օրգազմի հասնում, քան կանայք, բայց մ՞իթե կարելի է դրանից հետո մոռանալ, որ միայնակ չես: Չէ՞ որ աղջիկը նույնպես ցանկանում է հասնել հաճույքի գագաթնակետին: Եթե ի վիճակի չես որոշ ժամանակ անց կրկին զբաղվել սիրով, ապա փորձիր որևէ այլընտրանքային ձևով բավարարել ընկերուհուդ: Եվ արա դա ոչ թե հոգնած դեմքով և այնպես, որ դրանից աղջկա մոտ կորչի անգամ ապրելու ցանկությունը, այլ այնպես, որ նա չզգա, որ սեքսի փուլերում ինչ-որ փոփոխություն է եղել: Այլընտրանքային միջոցների մասին խոսելու կարիք չկա. ինքդ էլ շատ լավ գիտես դրանք, միայն թե կարող ես նախապես հարցնել աղջկան, թե դրանցից որ մեկն է ինքը նախընտրում:
Մյուս հարցը, որ անչափ կարևոր է, այն է, որ տղաները նախ շատ են շտապում, մոռանում են նախնական շոյանքների մասին, հետո էլ սեքսում իրենց պահում են շատ կոպիտ: Միշտ չէ, որ աղջիկները կոպիտ ու բռի սեքս են ուզում: Հիշեք, որ ցանկացած աղջկա համար սեքսն առաջին հերթին ցանկությունների էմոցիոնալ արտահայտում է, ապա նոր մարմնական բնազդներին հագուրդ տալու ցանկության բավարարում: Պետք չի չտեսի նման հարձակվել աղջկա վրա և այնպես պահել, կարծես կյանքում աղջիկ չեք տեսել, և այս սեքսը ձեր կյանքում առաջին ու վերջին անգամ է:
Հաջորդն անձնական հիգիենան է: Սիրելի տղաներ, սեքսից առաջ լոգանք ընդունելը պարտադիր է, հավատացեք: Երբ աղջիկը համբուրում է ձեր մարմինը և զգում ոչ թե անուշ բույր, այլ քրտնքից աղակալած մաշկի համ, ապա նրանից շատ մեծ ջանքեր են պահանջվում շարունակելու այն, ինչ սկսել է: Ընդհանրապես լողանալ պետք է անկախ նրանից` սեքս ունենալու եք, թե չէ, և դա պետք է անել որքան հնարավոր է հաճախակի, այլ ոչ թողնել կիրակի և տոն օրերին:
Եկանք հասանք պաշտպանվելու հարցին: Հասկանում եմ, որ առանց պահպանակի ավելի հաճելի է, դա թույլ է տալիս ձեզ լիովին զգալ միմյանց, բայց չի կարելի մոռանալ սեքսի անցանկալի հետևանքների` այն է` հղիության և բազմատեսակ վարակների մասին: Եթե անգամ դուք տարին երկու անգամ բուժզննում եք անցնում և ձեզ լիովին «մաքուր» եք համարում, դա դեռ ձեզ չի ապահովագրում սեռավարակներից, հատկապես որ հաճախ սեքսով եք զբաղվում անծանոթ աղջիկների հետ: Մի ծանոթ աղջիկ ունեի, որ ամուսնությունից առաջ երկու ամիս բուժվում էր սեռավարակներից, որ «քաղել» էր իր նախկին զուգընկերներից, թեև այդ աղջկան որ տեսնեիք, երբեք չէիք մտածի, որ նա անգամ կույս էլ չէ:
Սեքսում սխալների թվին է պատկանում նաև արհեստականությունը: Պետք չի սեքսի ժամանակ շշնջալ «էս ի՜նչ կյանք ես դու, քո նմանը չկա, չի եղել, վախ, սեքսս, դու ամենալավն ես», եթե դա այդքան էլ չի համապատասխանում իրականությանը: Մենք` աղջիկներս, շատ զգայուն ենք նման հարցերում և վայրկյանական զգում ենք, երբ են մեզ խաբում: Մի արեք այդպես:
Գալիս է ինձ հունից հանող սխալը. դա այն է, որ սեքսի նախնական շոյանքների ժամանակ տղան համառորեն ցած է իջացնում աղջկա գլուխը: Հասկանում եմ, որ օրալ սեքսը ձեզ համար արքայական հաճույք է, բայց պետք չէ դրան հասնել նման ճղճիմ միջոցներով: Եթե աղջիկը չի ցանկանում դա անել, որքան էլ բռնի ուժով իջեցնեք նրա գլուխը, նա դա չի անի, եթե իհարկե չբռնաբարեք:

Եվս մեկ սխալ է այն, որ տղաները հաճախ մոռանում են իրենց և զուգընկերուհու քաշերի տարբերության մասին և ամբողջ քաշով պառկում են խեղճ էակների վրա` առանց գիտակցելու, որ աղջիկները փխրուն էակներ են և տղամարդու քաշից լխճված լինելու հեռանկարն այդքան էլ չի ոգևորում նրանց:
Վերջում, սիրելի ընթերցողներ, ցանկանում եմ ասել, որ սեքսում չբավարարված մարդիկ սովորաբար ագրեսիվ են արձագանքում նման նյութերի, ուստի հարձակվողական մեկնաբանություն թողնելուց առաջ մտածեք` արդյո՞ք ուզում եք մատնել ձեզ, թե ոչ :)

5 comments :

  1. ՈՒ ամեն օր մի քանի անգամ ես նմանատիպ նյութեր եմ ստանում հայ աղջիկների ֆեյք էջերից,եթե կա գեղեցիկ սեռից որևէ մեկը ով ուզում է ինձ հետ սեքսով զվաղվել,համարձակ դիմեք,հավաստիացնում եմ ինձ մոտ ամեն ինչ կարգին է դեռ շատ նրբություններ էլ ես ձեզ կսովորեցնեմ...

    ReplyDelete
  2. ՈՒ ամեն օր մի քանի անգամ ես նմանատիպ նյութեր եմ ստանում հայ աղջիկների ֆեյք էջերից,եթե կա գեղեցիկ սեռից որևէ մեկը ով ուզում է ինձ հետ սեքսով զվաղվել,համարձակ դիմեք,հավաստիացնում եմ ինձ մոտ ամեն ինչ կարգին է դեռ շատ նրբություններ էլ ես ձեզ կսովորեցնեմ...

    ReplyDelete