Գովազդ Կայքում

Գովազդ Կայքում

«Ընկերս ստիպում է սեքսով զբաղվեմ իր հետ»

Ողջույն սիրելի ընթերցողներ: Հուսամ` լավ եք :)
Ընթերցողներիցս մեկը նամակ է գրել ինձ և խնդրել օգնել իրեն խորհուրդով: Նամակը ներկայացնում եմ առանց խմբագրման.
«Barev Mia jan, kardum em blogd u shat em havanum, iskapes enpisi baner es grum, vor shaterin a harazat, uxaki edqan hamardzakutyun chen unenum xostovanel. Yes mi xndir unem, uzum em kisvel qez het, husov em indz mi banov kognes.

Yes 19 tarekan em, ynker unem, handipum enq ereq amis. Skzbic amen inch lav er, bayc hima na shat e poxvel, anyndhat krvum a hets, tramadrutyun chi unenum. U mi shabat araj asec, vor ete sirum em iran u uzum em miasin linenq, piti qnenq. Yes kuys em, menak hamburvel em u tuyl tvel, vor krcqis dipchi, bayc dranic heru chenq gnacel. Hima chgitem inch anem. Sirum em iran, bayc tatanvum em… Mia jan, xndrum em, vorpes pordzaru kin, indz ogni… »
Սիրելի ընթերցող, անկեղծորեն ցավում եմ քեզ համար, քանի որ հուսադրող ոչ մի բան չեմ գրելու պատասխանիս մեջ: Եթե նամակում գրեիր, որ սիրում ես ընկերոջդ, նա էլ քեզ է սիրում, հանդիպում ենք արդեն մեկ տարի և ավել և ցանկանում ես տրվել նրան, գուցե և խորհուրդ տայի լսել սրտիդ և տրվել սիրելի տղամարդուդ, բայց քո իրավիճակը բացարձակ տարբեր է: Քո իրավիճակը դասական «շանտաժ» է` քնիր հետս, թե չէ կբաժանվենք: Կարծում եմ, որ որքան էլ սիրես ընկերոջդ (թեև երեք ամսվա ընթացքում, ըստ իս, անհնար է սիրել, հնարավոր է սիրահարվել), պետք է միանշանակ հրաժարվես նրանից, քանի որ սիրող մարդիկ միմյանց առաջ պայմաններ չեն դնում, հատկապես այնպիսին, որ գուցե կփոխի ողջ կյանքդ: Մենք ապրում ենք մի հասարակությունում, որտեղ աղջկա կույս-չկույս լինելն ավելի կարևոր է նրա մարդկային նկարագրից, իսկ քանի դեռ մենք այստեղ ենք ապրում, մենք է համակերպվել, եթե ցանկանում ես ապրել առանց նյարդերդ քայքայելու: Ենթադրենք, թե քնեցիք: Ամեն ինչ շատ լավ անցավ, մեկ-երկու ամիս ձեր հարաբերությունները թևակոխեցին ավելի լուրջ փուլ, բայց հետո այնպես ստացվեց, որ դուք բաժանվեցիք քո կամ իր նախաձեռնությամբ: Ի՞նչ ես անելու: Գնալու ես կուսաթաղանթ ես կարելու և փորձելու ես մոռանա՞լ այդ ամենը: Եթե նման մարդ ես , ինչի վրա կասկածում եմ, ապա քնել, թե չքնել, ինքդ որոշիր` հաշվի առնելով, թե ինչպիսին է ընկերդ, որքանո՞վ նա գաղտնի կպահի այն, որ տրվես ես իրեն: Իսկ եթե չես կարող խաբել ապագա ամուսնուդ, ապա միանշանակ հրաժարվիր ընկերոջդ պայմանը կատալելուց և ասա, որ եթե իր հետ չքնելու համար կարող է լքել քեզ, ապա թող լքի` կորցնողն ինքն է: Չի բացառվում, որ ընկերդ այդ կերպ փորձում է քեզ: Այդ դեպքում դու նույնպես չես ընկնի նրա աչքից, որովհետև, որքան էլ տղաներն ասեն, որ սիրում են ազատամիտ աղջիկների, նրանք երբեք չեն ցանկանա, որ իրենց կողքին լինի ազատամիտ աղջիկ, եթե լուրջ նպատակներ ունեն այդ աղջկա հետ կապված:

Հուսով եմ` կարողացա քեզ որևէ կերպ օգնել, ամեն դեպքում հիշիր, որ պետք է ապրել ոչ թե պահի թելադրանքով, այլ պետք է մտածել վաղվա օրվա մասին: Քեզ հաջողություն եմ մաղթում, եղիր երջանիկ և գտիր քո իրական կեսին:

0 մեկնաբանություն :

Post a Comment